Լուրեր

Ինչու իշխանական ոչ մի պատգամավոր չմասնակցեց խորհրդարանական լսումներին. Մարգարիտ Եսայան

22.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ինչու իշխանական ոչ մի պատգամավոր չմասնակցեց խորհրդարանական լսումներին
 
Կարող եք մտածել՝ գլուխները քարը, չմասնակցեցին-չմասնակցեցին։ Կորուստը մեծ չի։
Բայց, երկու կարեւոր հանգամանք։
 
Լսումների թեման նաեւ Արցախին էր առնչվում։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ « «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» »օրենքի վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է հետեւյալը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը տարեկան չորս անգամ, իսկ վարչապետը՝ երկու անգամ, Ազգային ժողովին ներկայացնեն զեկույց՝ ՀՀ անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների եւ ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմող հիմնարար դրույթների վերաբերյալ: Ավելի պարզ՝ նպատակն է, որ հանրությունը իրազեկվի, թե այս իշխանությունը Արցախի հարցի, երկրի անվտանգային հարցերի շուրջ ինչ պայմանավորվածություններ , ինչ «բանավոր» խոստումներ է տվել կամ, պատրաստվում է տալ թշնամիներին։
 
Ու, այդ իշխանության ոչ մի ներկայացուցիչ չի բարեհաճում գնալ դահլիճ եւ մասնակցել լսումներին։ Իրավունք ո՞ւնեմ ենթադրել, որ սրանք վախենում են ադրբեջանցիներից, թուրքերից եւ էլի այլ , այս դեպքում՝ «անշոշափելի» վախեր ունեն։Գրականությանը հայտնի չեն դեպքեր, երբ դահիճը ինքնակամ գնա , լսի իր կատարած ավերածությունների եւ սպանությունների մասին։
 
Լավ, է՞ս աստիճանի ստորաքարշությո՞ւն, էդ ի՞նչ են խոստացել մեր թշնամիներին, որ անգամ Արցախին, ամբողջ երկրի անվտանգությանը առնչվող խորհրդարանական լսումներին վախենում են մասնակցել․․․
Ի՞նչ էին մտածում, վախենո՞ւմ էին, որ Իլհամը կքա՞շի իրենց ականջները, կամ՝ ինչ-որ բա՞ն թափ կտա․․․
 
Հ․Գ․ Կա մեկ այլ վարկած եւս՝չի բացառվում, որ Երեւանում մնացած քպականները մահացու վիրավորված , որ Ալենը իրենց հետը Բալի չի տարել, խռովել են եւ լսումներին չեն գնացել, դե, ի նշան բողոքի, գործադուլ են արել․․․Սրանցից ամեն ինչ հնարավոր է, բա Արցախն ու անվտանգությունը սրանց պե՞տք ա, այ, Բալին, ուրիշ բան, տաք ու լուսավոր․․․»:

← Վերադառնալ ցուցակին