Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Արտաքին կապերի հանձնաժողովի առաջին նիստը
22.03.2022

ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարտի 21-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արտաքին կապերի հանձնաժողովի առաջին նիստը։
Նիստի ընթացքում ներկայացվեց հանձնաժողովի աշխատանքային ծրագիրը, քննարկվեցին աշխատանքների հիմնական ուղղությունները և դրանց իրականացման մեթոդները։
Հանձնաժողովի անդամները ներկայացրեցին իրենց տեսակետները և հանդես եկան առաջարկություններով»։


