Լուրեր
Իմ համար անկախությունը բացարձակ արժեք է. Շարմազանով
21.03.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ համար անկախությունը բացարձակ արժեք է։
Ես հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների եւ արեւելաքրիստոնեական արժեքների ջատագով եմ։
Ես ինտեգրացիայի,այլ ոչ թե ասիմիլյացիայի կողմնակից եմ։
Ռուսաստանը Հայաստանի համար այլընտրանք չունեցող դաշնակից է ու այսօր Հայաստանի ու Արցախի անվտանգության միակ երաշխավորն է։
Ես ինտեգրացիայի եւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդմամ ջատագով եմ ՝ քաղաքական,տնտեսական եւ անշուշտ անվտանգային ոլորտներում։
Բայց միեւնույն ժամանակ Հայաստանի անկախությունն ու պետականությունն ինձ համար բացարձակ արժեք են»։