Լուրեր

«Նիկո՛լ, Արցախ գնալուց մի վախեցիր, քեզ չեն խփի, խփում են միայն լավագույններին». Էդուարդ Շարմազանով

21.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ նիկոլականները մանիպուլյացիայի են դիմում, քանի որ պետք է խոսեն ոչ թե՝ կարգավիճակից, այլ՝ ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումից։

 
 
«Կարգավիճակը կարող է Ադրբեջանի կողմից էլ տրվի, ու Արցախն ունենա «կուլտուր ավտոնոմ» կարգավիճակ։ Հետո ասեն՝ Փաշինյան կարգավիճակ չէիք ուզում, տվել ենք: Հորդ Աստծուն մեռնեմ, կրկնում եմ՝ կարգավիճակից չպետք է խոսենք, այլ խոսենք այն փաստաթղթերից, որը փաստաթղթավորված տվել ենք իրենց ժառանգություն։ Այնտեղ ինքնորոշման իրավունքն առանց սահմանափակումների՝ հստակ կա, այնտեղ նշված է, որ Արցախի ժողովուրդը հանրաքվեով պետք է որոշի իր ճակատագիրը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունը, թե Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հարցը պետք է քննարկել, արդյո՞ք սա չի նշանակում, որ նոր օրակարգ է ձևավորվում, և այլևս չի խոսվի Արցախի կարգավիճակի մասին։
 
 
Քաղաքական գործչի մեկնաբանությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների հարաբերությունները բավականին լարված են, այսօր լավագույն ժամանակը չէ արցախյան խնդիրը հանգուցալուծելու համար։
 
 
«Այսօր, երբ Մինսկի խմբի ֆորմատը գրեթե չկա, Հայաստանի միակ դաշնակից Ռուսաստանը խրված է Արևմուտքի հետ հարաբերությունների հատուկ օպերացիայում, գնում են դրան՝ ի՞նչ անեն։ Իհարկե, իրենք Արցախից հրաժարվել են։ Եթե հրաժարված չլինեին, Նիկոլ Փաշինյանը  1,5 տարվա ընթացքում ինչո՞ւ մեկ անգամ Արցախ չգնաց։ Ի՞նչ անվտանգության նկատառումներից ելնելով՝ վախենում է խփե՞ն։  Մեկն այդպես եղել է, վախեցել է, որ իրեն կխփեն, Շառլ դը Գոլն ասել է՝ մի վախեցիր, քեզ չեն խփի, խփում են միայն լավագույններին։ Նիկո՛լ, Արցախ գնալուց մի վախեցիր, քեզ չեն խփի, խփում են միայն լավագույններին»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
 
Զվարթ Խաչատրյան 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

168.am
 
 

← Վերադառնալ ցուցակին