Լուրեր
Նիկոլը ծնվել , գործել եւ շարունակում է գործել է հանուն Ադրբեջանի. Մարգարիտ Եսայան
18.03.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլը ծնվել , գործել եւ շարունակում է գործել է հանուն Ադրբեջանի․․․․Ի սկզբանե գուցե սա ընկալեի եւ տեսանելի չէր շատերիդ համար, ու երբ 2018-ի ապրիլից ասում եւ զգուշացնում էինք, որ ՀՀ-ի եւ Արցախի շուրջ վտանգավոր զարգացումներ են սպառնում, մեզ չէիք լսում, մտածելով, թե հանուն մեր իշխաանության ենք այդպես մտահոգ․․․Չէիք ընկալում, , երբ ասում էինք, որ Արցախի շուրջ օղակը սեղմվելու է, վտանգները տեսանելի եւ շոշափելի են լինելու; Չէիք լսում ու ընկալում, քանզի տարիներ շարունակ Ադրբեջանի ապօրինի/գուցե եւ օրինական/ զավակ նիկոլիկը եւ թուրքական <կրթություններ> ստացած ռոբոշները, արաբաթները, մարիաները ձեզ շատ սիրուն խաբում էին, տրամադրում ընդդեմ ՀՀ իշխանությունների, ընդդեմ Արցախն ազատագրած գեներալների եւ հրամանատարների, ընդդեմ Արցախի Հանրապետության, հայոց բանակի , ընդդեմ իր ինքնորոշման իրավունքը պահանջող արցախցու․․Հիմա, տե՞սա ք ինչ եղավ․․Գոնե հիմա ընկալո՞ւմ եք, հասկանո՞ւմ եք, որ հանուն Ադրբեջանի էին դրանք ծնվել ,հանուն Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի էին գործում, ու դեռ, շարունակում են գործել ու ճամարտակել․․․
Ալիեւն կրտեսերն անձամբ, առանց բարդույթի է այդ մասին արդեն հայտարարում, բայց եւ ակնհայտ․․Ի՞նչ է ասում,ասում է <մենք 30 տարի պարտված էինք, իսկ հիմա իրավիճակ է փոխվել եւ մենք հաղթել ենք․․։
Իսկ եթե մի քիչ ձեզ հիշողությանը զոռ տաք, մի քիչ ետ նայեք , կհիշեք , թե էդ նույն կրտսեր Ալիեւը ինչ էր ասում 2016-ի ապրիլյան քառօրյայից անմիջապես հետո,/ երբ կերել էր մռութին ու նահանջել իր բունը/, իր իսկ կառավարության նիստում, ասում էր, փակ դռների ետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը․․․։
Ի՞նչ ասեմ, հայ մարդ, հայ ժողովոուրդ, հայ բանվոր, հայ գյուղացի, հայ ուսուցիչ, հայ բժիշկ, հայ գիտնական, գոնե էսքանից հետո սկսեք հասկանալ , թե ինչ կատարվեց, սկսեք ընկալել, թե ինչ կեղտի մեջ ենք եւ սկսեք պատկերացնել, թե ինչեր են սպասվում մեր հայրենիքին, մեր պետականությանը, մեր Արցախին, բոլորիս երեխաներին ու հայի գալիք սերունդներին/եթե ծնվեն/ ապագայում․․Սկսեք հասկանալ, թե ինչ ապագա բերեց մեր գլխին, մեր հայրենիքի գլխին էս թրքաբարո, թրքահպատակ եւ հանուն Ադրբեջանի գործողների ոհմակը․․․․Իսկ նախկիններին դեռ շատ երանի եք տալու․․․Գոնե հիմա հասկացա/ք, թե էդ նախկինները ինչ են արել՝ Արցախ ու Հայաստան են պահել, փրկել, ու՝ արժանապատիվ, Իլհամի մաման են լացացրել․․Գոնե հիմա ընկալեցի՞ք․․․
Եթե հասկացաք ու ոտքի կանգնեցիք, փրկված եք, չհասկացաք ու մնացիք համապատասխան կենդանու ականջում քնած․․․․ուրեմն՝ մալադեց ձեզ․․․․․Ի՞նչ ասեմ, էսօր արդեն շատ ուշ է, բայց դեռ կարող ենք իրավիճակը փոխել․․Միասին, բոլոր հայերս պարտավոր ենք գործել հանուն էդ մեկ նպատակի, պարտավոր ենք ոտքի կանգնել, պարտավոր ենք կռվել էս օրհասական կռիվը․․․ծնկած ապրելը հավասար է մահվան․․․
Ու էս կռվում չպետք էլինեն մերոնք ու ձերոնք․․․սեւ ու սպիտակ․․Մտածողների կռիվ պետք է լինի, ժողովրդի սերուցքի կռիվ․․․»: