Լուրեր
Սրանք ՝ իրար հերթ չտալով սկսել են հարձակումները հայ-ռուսական դաշնակցության վրա. Շարմազանով
17.03.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կամ հայ-ռուսական դաշինքի կողմնակից ես , կամ ՝ «թուրքական վիլայեթի»։ Երրորդ ճանապարհ չկա եւ վերջ։
Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության սրացման պայմաններում ՝ Հայաստանում ակտիվացել է ՆԱՏՕ-ի ու թուրքերի շահերը սպասարկող «5-րդ շարասյունը»։
Սրանք ՝ իրար հերթ չտալով սկսել են հարձակումները հայ-ռուսական դաշնակցության վրա ։
Ավելին. մի կողմ դնելով Հայաստանի ու Արցախի անվտանգային կենսական շահը՝նրանք հակառուսական հայտարարությունների նոր կազմակերպված շղթա են նախաձեռնել։
Այս «թուրքերին կարոտած թերմացքները» երազում են Ռուսաստանի պարտությունը ,որի արդյունքում Հայաստանը վերջնականապես կվերածվի թուրք-ադրբեջանական վիլայեթի։
Ինչու՞ եք հայ-ռուսական դաշինքի հնարավոր ամրապնդումից ու խորացումից «հղի» մնացել։
Թե՞ «հղի» եք մնացել ,որ Արցախը վերջնականապես զավթված չէ թուրքերի կողմից։
Եվ 1920-ին,եւ 2020-ին Ռուսաստանը թույլ չտվեց մեր հայրենիքի վերջնական ու ամբողջական «թուրքացումը»՝ խափանելով ձեր աշխարհաքաղաքական «պապաների» ծրագրերը։
Արեւմուտքը եւ 100տարի առաջ,եւ հիմա չկարողացավ ու չցանկացավ կանգնեցնել թուրքական ինտերվենցիան :
Հերիք է «գառան մորթի հագած գայլի» նման ձեր ստոր «թրքանատօական խաղերը» խաղաք Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։
Սրանք անխնա քննադատում են «նախկիններիս» ու Ռուսաստանին,բայց որեւէ թթու խոսք չեն ասել կապիտուլյանտի ու թուրք-ադրբեջանական ղեկավարների հասցեին։
Հայ-ռուսական դաշինքն այլըտրանք չունի ,իսկ ով դրան դեմ է ՝ դառնում է «թուրքական վիլայեթի» աջակից »։