Լուրեր

Ինչպես Հայաստանը չունի ԱԳՆ, վարչապետ, այնպես էլ՝ չկա խաղաղ բանակցություններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ

17.03.2022

 Անընդհատ խոսում են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններից, դրանք բացառապես ներկայացնում են որպես խաղաղություն, բայց դրանք զուտ կեղծիքներ են, իսկ կեղծիքից մեկ էլ այն է, որ ՀՀ-ն ունի ԱԳ նախարար Արարատ Միրզոյան։ Ինչպես Հայաստանը չունի ԱԳՆ, վարչապետ, այնպես էլ՝ չկա խաղաղ բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին քիչ առաջ ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

 
«Այս մարդիկ մեզ դիտում են որպես առուծախի առարկա, որը հնարավորություն կտա ժամեր կամ ամիսներ երկարացնել իրենց կառավարումը։ Հայաստանին այսօր որպես կեղծ օրակարգ են մատուցում խաղաղությունը, որովհետև այն ժամանակ, երբ Նիկոլը խոսում է խաղաղությունից, Արցախում մարդ է զոհվում, Գեղարքունիքում կամ Սյունիքում սադրանքներ են լինում, ինչի արդյունքում էլ ադրբեջանական զորքերը առաջ են գալիս։Մարդիկ, որոնք այսօր ՀՀ տարբեր պետական պաշտոններում ծվարել են, դավաճանները, որոնք վատ իրադարձությունների հետևանքով այսօր կարողացել են դառնալ պաշտոնյաներ, Հայաստանն այսօր դիտում են բացառապես որպես նյութ թուրքերի դարավոր երազանքներն իրագործելու գործում»,- հավելեց նա։
 
Կարեն Մարտիրոսյան

hraparak.am

← Վերադառնալ ցուցակին