Լուրեր

Հայը պետք է թքի կապիտուլյանտների թրքահաճո օրակարգի վրա եւ վերջ. Շարմազանով

16.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը  eduardsharmazanov տելեգրամյան իր ալիքում գրել է.

 
«Հայը պետք է թքի կապիտուլյանտների թրքահաճո օրակարգի վրա եւ վերջ։
 
Հիմա հասկացա՞ք,որ 2018-ի իշխանազավթումը ոչ այնքան Սերժի ու Հանրապետականի դեմ էր,որքան հայկականության,ինքնիշխանության ու ազգային արժեքների։
 
Պատահական չէր,որ Նիկոլի «կառուցողական գործընկեր» Ալիեւն ասում էր,որ Ադրբեջանն էլ իր ներդրումն է ունեցել Հայաստանի իշխանափոխության գործընթացում։
 
Այլեւս կապիտուլյանտները որեւէ բան չեն էլ թաքցնում։
 
Մեկն Անթալիայում թուրքի հետ «խաղեր» է տալիս,իսկ մյուսը՝ հայտարարում, որ Արցախի Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը պետք է քննարկվի։
 
Ու սա ասում են կապիտուլյանտի թիմակիցները,ով «կոկորդը ճղում» էր,թե Արցախը Հայաստան է եւ վերջ։
 
Դա քիչ էր,հիմա էլ հայ ժողովրդի անունից սրանք հայտարարում են,որ Հայաստանի բնակչությունն ուզում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։
 
Ո՞վ,ովքե՞ր են սրանց նման թրքահաճո օրակարգ լիազորել։
 
Համաձա՞յն եք այս զառանցանքի հետ։
 
Եթե այո ,ուրեմն դուք որեւէ ընդհանուր բան չունեք Անդրանիկի,Նժդեհի,Մոնթեի,Դուշմանի , Աբաջյանի հետ, ու ձեր տեղը թալեաթների ու քեմալների ջատագովների շարքում է։
 
Իսկ եթե ՝ոչ,ուրեմն բոլորս միասին մեր վճռական խոսքը ժամանակն է վեր ածենք գործի։
 
Յուրաքանչյուրս նախ պետք է լինենք այն «վճռական մենակը»,ով չի կզելու թրքասիրական «ղազագրի»տակ ՝բռունցք կազմելով հանուն Հայաստանի ու Արցախի։
 
Հակառակ դեպքում մեր յուրաքանչյուրիս կյանքը գրոշի արժեք չի ունենա» ։

← Վերադառնալ ցուցակին