Լուրեր

Ստացվում է, որ ՀՀ տարածքում կան սեզոնային «դիրքեր». Արտակ Զաքարյան

16.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է.

 
«Նիկոլի ձեռքը կրակն ընկած ու աշխարհով մեկ խայտառակ եղած ՊՆ-ն` երեկ ասել է, որ ազերները ոչ թե առաջ են եկել դեպի Ներքին Հանդ գյուղ, այլ վերադարձել են իրենց դիրքերը: Ուշացումով եմ արձագանքում, որովհետև հրաժարվում էի հավատալ, որ սա մեր ՊՆ-ի պատասխանն է հայ ժողովրդին:
Այսինքն ստացվում է, որ ՀՀ տարածքում կան սեզոնային «դիրքեր», ու հակառակորդը երբ ցանկանա կլքի այն ու երբ ցանկանա` կվերադառնա:
 
Այսինքն, ըստ ՀՀ ՊՆ-ի` ձմեռը հավես չկա սահման պահելու, իսկ գարնան դեմ` հաճելի՞ է: Սա ի՞նչ աչքակապություն է:
Փաստորեն, թուրքերն էլ են Նիկոլի պես մտածում. ձմռանը եղանակը թույլ չտվեց բարձունքը պահենք, դրա համար հակառակորդը գրավեց ու առ այսօր չի լքում Հայաստանի սուվերեն տարածքը:
Բա եթե այդպես է, դուք ինչու՞ չդիրքավորվեցիք այդ նույն տարածքներում և փոխարենը ինչու՞ չեք ստիպում թշնամուն հեռանալ մեր ինքնիշխան տարածքներից:
 
ԳՇ-ում ծառայող պարոնայք սպաներ, (եթե այդպիսիք մնացել են), երբևէ կմտածեի՞ք, որ ստիպված կլինեք ձեր իսկ պաշտպանության տարածքում արդարացնել թուրքերի ազատ առաջխաղացումը: Ես հասկանում եմ, որ նիկոլականները երկիրը դրել են թուրքի ոտքի տան, ու ձեզ էլ օգտագործում են իրենց կեղտոտ քաղաքական հաշվարկներում:
Ամո´թ է, լռեիք` ավելի ճիշտ կլիներ, քան նման պարզաբանում տայիք Ներքին Հանդի վերաբերյալ: Համայնքի ղեկավարն ու գյուղի բնակիչներն են ստիպված ձեզ հակադարձում, էլ քանի՞ կոպեկ արժե ձեր ծառայությունը»:

← Վերադառնալ ցուցակին