Լուրեր
Արցախի հարցով Նիկոլի եւ Արարատի վերջին ստերի մասին նոր ապացույցներ. Աշոտյան
16.03.2022

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսակապով դիմել է հասարակությանը.
«Արցախի հարցով Նիկոլի եւ Արարատի վերջին ստերի մասին նոր ապացույցներ։
Նիկոլ Փաշինյանի համար արցախյան պատերազմի մեղքերն ու արյունն իր վրայից մաքրելու նպատակը դարձել է գերակա և այդ նպատակի առջև նա կանգ չի առնում՝ շարունակելով ստեր տարածել:
Սուտ է այն թեզը, թե իբր Հայաստանի Հանրապետությունը 1991-ին ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը եւ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: