Լուրեր
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը և ՀՀԿ ԵԿ Երևան խորհրդի նախագահ Նարեկ Թադևոսյանը հանդիպում են ունեցել Շենգավիթի ՀՀԿ շրջանային կազմակերպության երիտասարդների հետ
15.03.2022

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը և ՀՀԿ ԵԿ Երևան խորհրդի նախագահ Նարեկ Թադևոսյանը հանդիպում են ունեցել Շենգավիթի ՀՀԿ շրջանային կազմակերպության երիտասարդների հետ:
Շենգավիթի ՀՀԿ շրջանային կազմակերպության երիտասարդների կողմից երիտասարդական կազմակերպության փոխնախագահ վերընտրվեց Հովհաննես Խաչատրյանը, ինչպես նաև միաձայն փոխնախագահ ընտրվեց Արշակ Սարգսյանը:
Հանդիպման շրջանակում քննարկվեցին նաև երիտասարդության գործունեությանը վերաբերող ընթացիկ, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:


