Լուրեր
«Ջայլամի քաղաքականության ուրվականը կառավարությունում է…». Էդուարդ Շարազանով
14.03.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ջայլամի քաղաքականության ուրվականը կառավարությունում է…
Հայաստանում վաղուց իշխանություն գոյություն չունի։
Արցախը մեկ շաբաթ է գազամատակարարումից զրկված է, բայց սրանք «ծպտուն» չեն հանում։
Ադրբեջանցիները սպառնում են Արցախի բնակչությանը, սրանք էլի չկան։
Թշնամին 5 կետանոց պահանջներ է ներկայացնում, սրանք չեն արձագանքում։
Պարենային ճգնաժամ է հասունանում, սրանք որեւէ ծրագիր չունեն։
Համատարած թանկացումներ են, սրանք անգործության են մատնված։
«Զատո» լավ իրար գլուխ են հավաքվում երդմնակալությանն ու «ջիգյարով» ծափահարում։
Քանի՞ «կոպեկ» արժեն երդմնակալությունն ու ձեր ծափահարությունները,եթե պետություն չլինի»։