Լուրեր
Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության եռման պայմաններում տեղի ունեցան Նիկոլի «ֆրանսիական գաստրոլները». Շարմազանով
13.03.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժամանակին ասել եմ, որ Արցախի մեծ մասը հանձնելուց ու պարտություն բերելուց հետո՝ կապիտուլյանտը փորձելու է փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։
Վերջին օրերի ընթացքում հրապարակային առնվազն 2 նման փորձ է արվել ։
Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության եռման պայմաններում տեղի ունեցան Նիկոլի «ֆրանսիական գաստրոլները» ։
Ի՞նչ օգուտ տվեց առանց լուրջ օրակարգի այցը Հայաստանին բացի սպասվող բացասական հետեւանքներից՝ դժվար է ասել։
Աշխարհը փոխվել է։
Հիմա ոչ 90-ականներն են, եւ ոչ էլ ՝ 2000-ականների սկիզբը։
Աշխարհաքաղաքական մանյովրի հնարավորությունը սահմանափակ է։
Անհնար է բարեկամ ու դաշնակից լինել միաժամանակ եւ Ռուսաստանի, եւ ՆԱՏՕ-ի հետ։
Հայաստանն այսօր հտակ պետք է սատարի իր դաշնակցին միջազգային բոլոր հարթակներում։
Իսկ սրանք այս «նեղ մաջալին» արեւմտամետ «խաղեր են տալիս»։
Մենք պետք է ընտրություն կատարենք դեպի հայ-ռուսական դաշինքի ամրապնդում եւ խորացում :
Հակառակ դեպքում մեր փոխարեն ընտրություն կկատարեն, իսկ մենք հերթական անգամ կկանգնենք «կոտրած տաշտակի» առաջ։
Իսկ Նիկոլի ու նրա թիմի «թուրքական խաղաղասիրական արշավանքը» ոչ միայն խղճահարություն է առաջացնում , այլեւ՝ նողկանք։
Հ.Գ. Մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ՝ անկելանոց։
Անորակելի է մուրացկանությունը քաղաքականության մեջ։
Գարեգին Նժդեհ»: