Լուրեր

Նիկոլը մտադրված է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ. Աշոտյան

07.03.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

 
«Օրեր առաջ մամուլը գրեց, որ Նիկոլը մտադրված է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք խզվել էին մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքու արտահանձնելուց հետո։
Օմեգայի ղեկավարած ԱԳՆ-ն փաստացի չհերքեց այդ լուրը։
 
Հիշում եք, որ մեր սպա Գուրգեն Մարգարյանին գիշերը կացնահարած մարդասպանին Ալիեւը Ադրբեջանում հերոսացրեց։
Եվրոպական իմ աղբյուրները պնդում են, որ այս հերթական հակապետական նախաձեռնության հեղինակը հենց Նիկոլն է։
Դառն է, բայց զարմանալի չէ, որ 5 000 զոհերի պատճառ դարձած, 1.5 միլիոնի արյունը ուրացող հայատյացի համար մեկ հայի՝ Գուրգեն Մարգարյանի պատիվը ոչ մի արժեք չունի։
Իսկ մե՞զ համար…»:
 
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին