Լուրեր

Եռաբլուրում էսօր շատ մարդ կար, ինչպես վերջին մեկ տարում՝ շատ ավելի շատ. Մարգարիտ Եսայան

05.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վազգենի ծննդյան օրն էր․․․

Եռաբլուրում էսօր   շատ մարդ կար, ինչպես վերջին մեկ տարում՝ շատ ավելի շատ․․․
Եռաբլուրը գերեզմանոց չէ․․․
Խոստովանատուն է․․
Ինքնագնահատական, ոգու արիության ստուգում․․․
Գնում ես ու ոտքերդ , միտքդ, զգացողություններդ քեզ չեն ենթարկվում․․․․
Եռաբլուրը  մեր ամոթն է․․
Մեր հաղթանակների եւ արժանապատվության դաժան հիշեցնողը․․․
Սառը քարերից նայող տղերքի դեմքերը   ծանոթ  են , թեպետ, քչերին գիտեի անձամբ, ․
Թվում  էր  ճանաչում եմ բոլորին․․․
Եռաբլուր գնալու համար նախ պետք է տանը   սիրտ հանգստացնող  հազար կաթիլ խմես, մյուս հազարը՝ արդեն տեղում․․
Չի օգնում․․Հավատացնում եմ․․․
Այսօր Եռաբլուրում շատ մարդ կար, գնացել էին Վազգենի ծնունդին․․
Ի՞նչ երեսով էին գնացել․․․․
Չգիտեմ ուրիշները ՝ոնց, ես ամոթով էի գնացել․․․
Վազգենի  ժառանգությունը   շան ու գիլու բաժին դարձավ․․․․
Լսեցի, ոմանք ճոռոմ խոսքեր  են ասել․․․
Երանի Վազգենը ելներ ու դրանց  շանսատակ աներ․․
Երանի․․․
Մենք էսօր Վազգենի կարոտ ենք
Որբի գլուխ դարձրած մեր երկիրը Վազգենի  կարիք ունի․․․
Երկրից պետք է Վազգենի հոտ գա եւ ոչ թե շան թուլեքի․․․
Եռաբլուրում դրոշները  շատ դաժան են ծփում․․․․
Սթափեցնող․․․
Ջղային․․․․
Իսկ սթափվո՞ւմ ենք․․․․»:

← Վերադառնալ ցուցակին