Լուրեր
Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ՀՀԿ անդամները այցելել են «Եռաբլուր»
05.03.2022

Այսօր՝ մարտի 5-ին, լրանում է Հայոց սպարապետ, Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարեդարձը:
Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ՀՀԿ անդամները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրմին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակին: