Լուրեր

Սպարապետը ցանկանում էր հասնել ազգայինի հաղթանակին ու Արցախի՝ Շուշիի ու Հադրութի հայկականության պահպանմանը. Շարմազանով

05.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
« «Ժանգ» տարածողի հետ համախմբվելով՝ անհնար է «ժանգը» հանել մեր ներսից։
 
Սպարապետի տարեդարձն է։
Շատերս ենք խորհում , թե ի՞նչ եղավ, ինչպե՞ս եղավ, ի՞նչ կասեր մեզ Սպարապետն այսօր։
Շատերը հիշում եւ մեջբերում են Վազգեն Սպարապետի խոսքերը։
Սպարապետը ցանկանում էր հասնել ազգայինի հաղթանակին ու Արցախի՝ Շուշիի ու Հադրութի հայկականության պահպանմանը։
 
Այդ նպատակին հասնելու համար՝ նրա գլխավոր խոչընդոտը ներքին «ժանգն» էր։
Այդ «ժանգը» անխնա ցեխ էր շպրտում Սպարապետի, Հայոց Բանակի, Վազգենի մարտական ընկերների, քաղաքական թիմակիցների ու Արցախն ազատագրողների վրա։
Նրանք դա անում էին եւ մինչեւ հոկտեմբերի 27-ը, եւ դրանից հետո :
Մենք հիշում ենք , թե ով, ովքեր էին Սպարապետի ու Բանակի վրա «ցեխ շպրտում» իրենց հոդվածներով ու հրապարակումներով։
Նրանցից ոմանք այսօր «իշխանության» են, իսկ Սպարապետի վրա «ցեխ շպրտողներից», վարկաբեկողներից ու անխնա մեղադրողներից մեկն այսօր նստած է նույն աշխատեսյանակում, որը մինչեւ 1999-ի հոկտեմբերի 27-ը զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանը։
Այո ,«ժանգը» մեզ ներսից քայքայում է։
Բայց լավ իմացեք, անհնար է մաքրել «ժանգը» ՝ համագործակցելով ու համախնբվելով Սպարապետի ու Հայոց բանակի վրա «ժանգ» տարածողների հետ։
Իսկ «ժանգը» պետք է մաքրել , նույնիսկ շատ ենք ուշացել»։
 

← Վերադառնալ ցուցակին