Լուրեր
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան
05.03.2022
![](http://www.hhk.am/files/n_pics/21575_s.jpg)
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ՋՐԱԿՈՒՍ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը գտնվում է Իշխանագետի աջ ափին, Հադրութ շրջկենտրոնից՝ 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 64 կմ հեռավորության վրա։ Լեռնային համայնք է, ունի 1153 հա տարածք, որից 927 հա գյուղատնտեսական նշանակության, 186 հա անտառային հողեր։ Գյուղի տարածքում է գտնվում «Շենին» աղբյուրը։
Գյուղում պահպանվել է Սբ․ Ստեփանոս եկեղեցին (1698), շրջակայքում են գտնվում 18-րդ դարի Վնեսաբերդը, Համամի կամուրջը՝ կառուցված 14–րդ դարում, 5-12–րդ դարերի կառույց Կաքավավանքը, Հաթամի կամուրջը՝ կառուցված 18–րդ դարում, ինչպես նաև 16-19-րդ դարերի գերեզմանոցը, 12-13-րդ դարերի խաչքարն ու նույն դարի պատկանող աղբյուրը։
Ջրակուսի բնակչության թվաքանակը կազմում էր 238 մարդ, գյուղն ուներ 57 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էր 48 աշակերտ»։
![](https://scontent.fevn6-3.fna.fbcdn.net/v/t39.30808-6/275296898_10227058574793960_7852696756866652784_n.jpg?_nc_cat=107&ccb=1-5&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=yWFzFY1y_XgAX8iGwas&_nc_ht=scontent.fevn6-3.fna&oh=00_AT9h5XKQnn4yVjBZa66NaLo0UNMInOmQCQvhbLjUAH1wyQ&oe=622AFF67)
![](https://scontent.fevn6-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/274710393_10227058575353974_5616910444894778907_n.jpg?_nc_cat=104&ccb=1-5&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=G6rhBYzDTxYAX9ybWkw&_nc_ht=scontent.fevn6-1.fna&oh=00_AT9GKNzPCEqH4bPzdYPIfiKgBMqdHlC74brNJs5PXNQgzg&oe=622AA8E3)
![](https://scontent.fevn6-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/274720443_10227058576113993_8659507561892104566_n.jpg?stp=dst-jpg_s600x600&_nc_cat=104&ccb=1-5&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=JdTouRjs28UAX8XzqJD&tn=G6Uu_ejtTbhTZkh3&_nc_ht=scontent.fevn6-1.fna&oh=00_AT8knLIPuBrfw0zfwXuM9hsN6F9U3RG4pQtLxvcFk77QDQ&oe=622B89BB)
![](https://scontent.fevn6-3.fna.fbcdn.net/v/t39.30808-6/274822450_10227058574913963_3146922462948032654_n.jpg?stp=dst-jpg_s600x600&_nc_cat=106&ccb=1-5&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=4FoUz2RzK6YAX99mQuD&_nc_ht=scontent.fevn6-3.fna&oh=00_AT8HAQc0N8TY5boz_5MA1eWYaz0XM3K2nMk1DoM9r1mQIQ&oe=622B480B)
![](https://scontent.fevn6-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/274890938_10227058576674007_4783646673489581584_n.jpg?stp=dst-jpg_s600x600&_nc_cat=104&ccb=1-5&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=B0_8_i5_FeoAX8dk-5P&_nc_ht=scontent.fevn6-1.fna&oh=00_AT8fetNrGyFbGB5SGEBsYFU9-1lGpvpQzMHi74PUSdQd7A&oe=622A0B59)