Լուրեր

Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության համառոտ պատմությունը. Շարմազանով

02.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության համառոտ պատմությունը։
 
Այս հակամարտությունը նոր չէ։
Այն ունի դարերի պատմություն։
Ավելին. այն ունի քաղաքակրթական բաղադրիչ եւս։
Հակամարտության տարբեր փուլեր են եղել ։
Հակամարտության առաջին փուլը դեռեւս Ալեքսանդր Նեւսկու կառավարման ժամանակաշրջանում էր, երբ նա նովգորոդյան փոքրաթիվ զորքով 1240 թվականի հուլիսի 15-ին հարձակվեց շվեդական ճամբարի վրա՝ Նևայի գետաբերանում, և ջախջախեց ու փախուստի մատնեց նրանց։
 
Այդ հաղթանակի համար Ալեքսանդրին տրվել է Նևսկի պատվանունը։
Իսկ արդեն 1242 թվականի ապրիլի 5-ի վճռական մարտում ռուսական բանակը՝ նույն Ալեքսանդր Նևսկու գլխավորությամբ, Չուդ լճի սառույցի վրա ջախջախել է գերմանական զորքերին։
Հակամարտության հաջորդ փուլը 17-րդ դարի սկզբին էր, երբ 1610-1612թթ. լեհ-լիտվական միացյալ զորքերը Ստանիսլավ Ժոլկեւսկու գլխավորությամբ օկուպացրել էին Մոսկվան։
Ռոմանովների արքայական դինաստիայի հաստատումից /1613թ./ հետո Ռուսաստանն աստիճանաբար ամրապնդում է իր դիրքերը եվրոպական աշխարհամասում։
1654թ. Պերեյասլավսկի պայմանագրի համաձայն Ռուսիայի հնագույն մայրաքաղաք Կիեւն ու շրջակա մեծաքանակ շրջանները մտնում են Ռուսաստանի կազմի մեջ։
 
Պատմագրության մեջ այդ ակտը հատնի է Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանի հետ անվամբ։
Վերամիավորումից հետո տարածաշրջանում կտրուկ թուլանում են Լեհաստանի կամ Ռեչ Պոսպոլիտայի դիրքերը,որի արդյունքում այն 18-րդ դարում երեք անգամ բաժանվում է Ավստրիայի,Ռուսաստանի եւ Պռուսիայի միջեւ,իսկ 1795թ.դադարում է գոյություն ունենալ։
Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության հաջորդ կարեւոր փուլը 1812 -ի Նապոլեոնի արշավանքն էր Ռուսաատան։
Արշավանքը խայտառակ ելք ունեցավ Բոնապարտի համար,որի արդյունքում 1814-ի մարտի 31-ին ռուսական բանակը կայսր Ալեքսանդր Պավլովիչի գլխավորությամբ մտավ Փարիզ։
 
Մեկ տարի անց , Լեհաստանի 4-րդ բաժանման արդյունքում Վարշավան ու շրջակա լեհական տարածքները մտան Ռուսական կայսրության կազմի մեջ։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Արեւմուտքը ստիպված դաշինք կնքեց ԽՍՀՄ-ի հետ ընդդեմ հիտլերյան Գերմանիայի։
Բայց նույնիսկ այդ պայմաններում կողմերի միջեւ հակամարտությունն ակնհայտ էր,որն հստակ տեսանելի էր Թեհրանի /1943/ եւ Յալթայի /1945/ կոնֆերանսներում։
1944-1945թթ. Խորհրդային զինվորը մտավ Վարշավա,Բուդապեշտ,Բուխարեստ,Վիեննա,Բեռլին ՝ ազատագրելով ողջ Եվրոպան ֆաշիզմից։
 
Սակայն հավաքական Արեւմուտքը չէր կարող երկար հանդուրժել ԽՍՀՄ լիդերությունը։
1946-ի մարտի 5-ին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը ԱՄՆ-ի Ֆուլթոն քաղաքում հանդես եկավ ելույթով,որը սկիզբ դրեց սառը պատերազմին Արեւմուտքի եւ ԽՍՀՄ-ի միջեւ։
1949-ին ատեղծվում է ՆԱՏՕ-ն։
ԽՍՀՄ ղեկավարությունը չէր ցանկանում սրել Արեւմուտքի հետ հարաբերությունները։
Այդ պատճառով 1954-ի մարտի 31-ին ԽՍՀՄ ԱԳՆ-ն դիմում է պաշտոնապես ՆԱՏՕ-ին անդամության խնդրանքով,սակայն մերժում է ստանում։
 
1950-1960-ական թթ. կողմերը շատ մոտ էին ռազմական բախման,բայց թե Բեռլինի ,եւ թե Կարիբյան ճգնաժամը հնարավոր եղավ լուծել դիվանագիտական ճանապարհով։
1991-ի ԽՍՀՄ փլուզումից հետո մի քանի անգամ կողմերը մոտ էին համաձայնության ։
Բայց Արեւմուտքը համաձայնության գալու փոխարեն ՆԱՏՕ-ն ընդլայնում էր ի հաշիվ Ռուսաստանի կենսական շահերի։
2001-ի սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ահաբեկչությունից հետո աշխարհը կարիք ուներ միացյամլ անվտանգային համակարգի,սակայն կողմերը բավարարվեցին ընդամենը Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհուրդ ձեւավորելով ՝ 2002-ին։
Կողմերի միջեւ լարվածությունն ավելացավ նախկին ԽՍՀՄ տարածքում «գունավոր հեղափոխությունների» իրականացումից հետո,որտեղ Ուկրաինան ուներ առանցքային նշանակություն։
Արեւմուտքի համար Ուկրաինան Ռուսաստանից կտրելը նպատակ էր,որն անդամալույծ կդարձներ վերջինիս,իսկ Ռուսաստանի համար Ուկրաինան Ռուսական աշխարհի կամ Արեւելաքրիստոնեական քաղաքակրթության անբաժան մասն է։
Հակամարտությունը մտել է հերթական սրացման փուլ։
 
Պատմությունը ցույց է տվել , որ այն երկարատեւ է լինելու ու պարբերաբար կրկնվելու է»։

← Վերադառնալ ցուցակին