Լուրեր

«Հուսով եմ, այս կերպ, առաջին և վերջին անգամ եմ շնորհավորում Հայ դիվանագետներին»․ Արտակ Զաքարյան

02.03.2022

ՀՀԿ ԳՄ անդամ  Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․

«Այսօր դիվանագետի օրն է: Հայ «դիվանագետի»։

 
Շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախը բարեհաջող հանձնելու համար:
 
Շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի արտաքին վարկն ու հեղինակությունը գետնին հավասարեցնելու համար:
 
Շնորհավորում եմ Ձեզ, որովհետև 44-օրյա պատերազմի օրերին, դու “հերոսաբար” չկարողացաք գոնե մեկ երկրի կամ կազմակերպության կողմից՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն ստանալ:
 
Շնորհավորում եմ Ձեզ, որ առ այսօր, Ձեր դեսպանընկալ երկրներից չեք կարողացել դատապարտող հայտարարություններ ստանալ, հայ գերիների նկատմամաբ խոշտանգումների, կեղծ դատավարությունների կամ Արցախի պատմամշակութային կոթողների ավերածությունների համար:
 
Շնորհավորում եմ Ձեզ՝ թուրքական պրոյեկտի մաս կազմելու և կապիտուլյացիոն քաղաքականություն վարելու համար:
 
Շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի սուվերեն տարածքները դիվանագիտական ճանապարհով թշնամուն նվիրելու համար:
 
Շնորհավորում եմ Ձեզ, որովհետև լավ չեք գիտակցում, որ Ձեր պատկերացրած խաղաղությունը, Ձեր զավակների հայրենազրկման ամենակարճ և ռեալ ճանապարհն է:
 
Շուտով Ձեր օրակարգից դուրս կբերվի նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, և Ձեր գործերն ավելի կթեթևանան:
 
Ապրե՛ք, լավ եք սերտել Հայ Ժողովրդին պետականազրկելու հեղափոխական թավշյա դասերը:
 
Հուսով եմ, այս կերպ, առաջին և վերջին անգամ եմ շնորհավորում Հայ դիվանագետներին:
 
Հաջորդն այլ կերպ է լինելու՝ առանց սրանց գոյության»:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին