Լուրեր
«Մի օր չեղավ հայերի ու հույների համար «քաղաքակիրթ» աշխարհը կռիվ տա». Էդուարդ Շարմազանով
01.03.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԵՄ -ն ու հավաքական Արեւմուտքը մի օր չտեսանք «շուխուր» անեն, որ ԵՄ անդամ Կիպրոսի 38 տոկոսը 1974-ից Թուրքիայի կողմից օկուպացված է ու ծանր սանկցիաներ կիրառեն թուրքերի նկատմամբ։
Նույնը նաեւ Արցախի մեծ մասն օկուպացրած ադրբեջանցիների նկատմամբ սանկցիաներ չեն կիրառում։
Մի օր չեղավ հայերի ու հույների համար «քաղաքակիրթ» աշխարհը կռիվ տա։
Կրկնակի ստանդարտներ»։