Լուրեր

Հիմա ճիշտ պահն է՝ սխալներն ուղղելու. Մարգարիտ Եսայան

28.02.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Աշխարհում կրկին պատերազմ է, միշտ՝ պատերազմ է եւ անգամ հայտնի «Պատերազմ եւ խաղաղություն» զույգի մեջ պատերազմը առաջին տեղում է․․․մեծատառ․․․․
Ես նույնպես չեմ ուզում պատերազմ․․․
Բայց արդյո՞ք ամեն ինչ անում եմ, որ այն չլինի․․․
Չեմ անում, մտածելով՝ մեկ մարդն ի՞նչ կարող է անել․․․․
Իսկ կարո՞ղ է․․․
 
Այո...երկիր կառավարող մեկ մարդը՝ կարող է...երկրներ կառավորող մարդիկ՝ կարող են․․․
Հենց այս վտանգները հաշվի առնելով է կարեւոր ճիշտ ղեկավարի ընտրությունը, խելացի, դիվանագետ, բազմալեզու աշխարհի լեզուն հասկացող ղեկավարի ընտրությունը...
Իսկ դուք ի՞նչ արեցիք՝ քանդեցիք ամեն ինչ, քաջնազարականությունը դարձրիք ղեկավարություն․․․․
Ու՝ կորցրիք, կորցնելով ապրում եք․․․մինչեւ՝ ո՞ւր եք պատրաստ կորցնել․․․Երեւի՝ մինչեւ ձեր տան դռան առաջի մետլախը, այ, դա դուք կպաշտպանեք ամեն գնով․․․
Ու հիմա ճիշտ պահն է՝ սխալներն ուղղելու․․․»:

← Վերադառնալ ցուցակին