Լուրեր
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան
27.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ՀԱՐԹԱՇԵՆ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբախշված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 71 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 357 հա տարածք, որից 304 հա գյուղատնտեսական նշանակության, 3,2 հա անտառային հողեր։
Համայնքի պատմամշակութային միակ հուշարձանը 17-րդ դարից գոյություն ունեցող գերեզմանոցն է։
Վերջին տվյալների համաձայն համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 91 մարդ, գյուղում կար 31 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:
Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, իսկ աշակերները հաճախում էին Ուխտաձորի միջնակարգ դպրոց»:




