Լուրեր

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք․ Արտակ Զաքարյան

26.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:

ՄԱՐԻԱՄԱՁՈՐ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Գյուղը գտնվում է Հադրութից 16 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 59 կմ հեռավորության վրա։ Գյուղը Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան Վանեսարի լեռնաճյուղերի հյուսիսային կողմում գտնվող երկու ձորերի մեջ է։ Համայնքի տարածքում են գտնբում «Սիրանչ», «Բալանանց» և «Գյուղամիջի» աղբյուրները։ Գյուղի հողային տարածությունը կազմում է 388 հա։ Այն գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։
Մարիամաձորի տարածքը հնում մտել է Մեծ Հայքի Աղվանից աշխարհի, իսկ հետագայում Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։ Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Մինաս եկեղեցի (1601 թ.), գերեզմանոց (16-19-րդ դարեր), խաչքար (16-19-րդ դարեր), ընդհանուր հաշվառված է 7 հուշարձան։
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գտնվում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էր 59 աշակերտ» ։
 

← Վերադառնալ ցուցակին