Լուրեր
Պատերազմը վատ բան է. Մարգարիտ Եսայան
25.02.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատերազմը վատ բան է․․․
Այլ կարծիք չկա, չէ՞, իսկ այսպես «տարօրինակ» սկսված եւ «յուրօրինակ» շարունակվող պատերազմը՝ ավելի վատ... Անհայտությունն ու բազմաթիվ հարցականներով ժամանակը՝ վտանգավոր եւ անկանխատեսելի...
Ցավոք, էլի խառնիխուռն ժամանակների եւ պատմության վերախմբագրումների ականատեսն ու մասնակիցն ենք․․․
Ու,քանի դեռ, խաթարված է մեր փոքրիկ հայրենիքի անվտանգությունը, իսկ տրամաբանությունը լքել է մեզ, մենք պետք է վախենանք, հա, հենց ՝վախենանք․․․
Պատմության այս թոհուբոհում, աշխարհի քարտեզի եւ ներքին օրգանների վիրահատական միջամտությունների այս ամբողջ ընթացքում մենք անպաշտպան ենք... Անպաշտպան ենք, քանի դեռ երկրի կառավարման ղեկը հոգեկան հիվանդի ձեռքին է, քանի դեռ ադեկվատությունը իսպառ վերացել է, քանի դեռ սառը գլուխ, լրջմիտ եւ տրամաբանող իշխանություն ունենալու համար կոնկրետ քայլեր չենք արել, քանի դեռ սրանք, այս դատարկամիտները երկրի կառավարման ղեկը պահել են իրենց մանիկյուրապատ թաթիկների մեջ․․․
Արյունը ջրի գին է դարձել, իսկ մենք դեռ «թիթեռ» ենք նկարում․․․»: