Լուրեր
Երևանի Կապույտ մզկիթը պարսկական է և ոչ մի կապ չունի ադրբեջանական հոգևոր-մշակույթային գողանովի «պատմության» հետ. Արտակ Զաքարյան
25.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի Կապույտ մզկիթը պարսկական է և ոչ մի կապ չունի ադրբեջանական հոգևոր-մշակույթային գողանովի «պատմության» հետ:
Իսկ Բաքվի բոլոր եկեղեցիները հիմնականում հայկական են եղել: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կանգուն է` բայց փակի տակ ու առանց խաչի: Բաքվի կենտրոնի Սբ. Աստվածածին եկեղեցին ազերները քանդել են 1990-ականներին: Սբ. Թադեոս-Բարդուղոմեոս եկեղեցին ազերիները պայթեցրել են 1937թ.-ին: Սբ. Թարգմանչաց եկեղեցին քանդել են 1937թ-ին: Իսկ Սբ. Հովհանես Մկրտիչ մատուռը մաս-մաս քանդել են 1930-ականների վերջերին:
Լուսանկարն արվել է 2012թ.-ին` Եվրանեսթ ԽՎ շրջանակներում (եկեղեցու խաչը չկա, իսկ կառույցը փակի տակ է): Մեր խորհրդարանական պատվիրակության համառ պնդումների արդյունքում միայն կարողացանք մտնել եկեղեցու տարածք»:

