Լուրեր
Շնորհակալ եմ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին այդ հնարավորության համար․Հայկ Մամիջանյան
24.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինձ համար մեծագույն պատիվ էր 2018 թվականից ցայսօր գլխավորել մեր երկրում ամենամեծ երիտասարդական քաղաքական կառույցը՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը:
Շնորհակալ եմ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին այդ հնարավորության համար:
Շնորհակալ եմ իմ պայքարի ընկերներին ու վստահ եմ, որ երիտասարդական կազմակերպության ու նոր ստեղծվող ուսանողական կազմակերպությունների ղեկավարները և անդամները ծանր, բայց պատվաբեր առաքելություն ունեն մեր հասարակաքաղաքական կյանքում:
Շնորհակալ եմ թիմակիցներիս (բառիս ամենաամբողջական իմաստով) համատեղ աշխատանքի համար»: