Լուրեր

Եթե Փաշինյանը չմերժեր Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը, ապա հազարավոր նոր նահատակներ չէինք ունենա,Շուշին ու Արցախի մեծ մասը կլինեին հայկական․Շարմազանով

23.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Եթե Փաշինյանը չմերժեր Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը, ապա հազարավոր նոր նահատակներ չէինք ունենա,Շուշին ու Արցախի մեծ մասը կլինեին հայկական։
 
Մենք իրավուք չունենք մոռանալու այս հարցազրույցում ներկայացված կարեւորագույն փաստերը։
Այս հարցազրույցի 10։20-12։50 շատ ուշադիր լսեք։
Ինչու՞ Փաշինյանը չդադարեցրեց պատերազմը 2020-ի հոկտեմբերի 19-20-ին:
Այս հարցազրույցում ներկայացված որոշ փաստերն ուրվականի նման հետեւելու են Փաշինյանին։
Կապիտուլյանտների ռեժիմը ուզում է մոռացության տալ դրանք։
Իսկ Պուտինը հստակ ասում է,որ 2020-ի հոկտեմբերի 19-20-ին Փաշինյանը մերժեց պատերազմը կանգնեցնելու առաջարկը,ընդ որում Շուշին եւ Արցախի մեծ մասը մնալու էին հայկական վերահսկողության տակ։
Վ.Պուտին.17.11.2020.
 
«Շուշի քաղաքի հանձնումը Ադրբեջանին նախկինում երբեք դրված չի եղել։
Շուշիի հարցն առաջին անգամ առաջացել է միայն այս պատերազմի ընթացքում։
Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել հոկտեմբերի 19-20-ին Ադրբեջանի նախագահին դադարեցնել ռազմական գործողությունները։
 
Այդ ժամանակ Ադրբեջանն իր վերահսկողության տակ էր վերցրել ընդամենը Ղարաբաղի հարավում աննշան տարածքներ։
Ալիեւը համաձայնվեց այդ առաջարկին մի պայմանով,որ ադրբեջանցի խաղաղ փախստականները վերադառնան Շուշի։
Ինձ համար անսպասելի մեր ամերիկյան…հայկական գործընկերների դիրքորոշումը բացասական էր։
Կրկնում եմ, Շուշին եւ Ղարաբաղի այդ մասը շարունակելու էին մնալ հայկական վերահսկողության տակ։
Ամեն դեպքում Փաշինյանի դիրքորոշումն ինձ համար անհասկանալի էր»։
 
Հ.Գ. Փաշինյանը հոկտեմբերի 19-20-ին պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկը մերժեց,իսկ փոխարենը հազարավոր նոր նահատակների պատճառ դարձավ, հանձնեց Շուշին թուրքին ու հետո միայն պատերազմը դադարեցնելու կապիտուլյացիա ստորագրեց։
Այս փաստերը անհնար է մոռացության մատնել։
Փաշինյանը որեւէ հիմնավոր արդարացում չի կարողացել ներկայացնել ու նրա հակապետական որոշումներն արդարացում չունեն։
Նա հայ ժողովրդին հաղթողի կարգավիճակից դարձրեց պարտված եւ նվաստացված»։

← Վերադառնալ ցուցակին