Լուրեր

Հայաստանի համար այս ճակատագրական փուլում վտանգավոր է ունենալ հակազգային ու պանթուրքիզմի օրակարգ սպասարկող իշխանություն. Շարմազանով

22.02.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ուշադիր հետեւում էի ՌԴ Անվտանգության Խորհրդի նիստին։
 
Բանախոսներից ոմանք հղում էին անում ազգերի ինքնորոշման իրավունքին։
34 տարի շարունակ Արցախի հայությունը պայքարում է ինքնորոշման աստվածատուր իրավունքի իրացման համար։
Հետխորհրդային տարածքում Արցախի ժողովրդից ավելի հիմնավոր փաստեր ինքնորոշման իրավունքի իրացման համար դժվար է մատնանշել։
 
Հայաստանի իշխանությունը դա կարող էր անել պատերազմի սկզբնական փուլում, բայց չարեց։
Կարող են դա անել հիմա,չեմ կարծում թե ռուսներն այսօր դեմ արգումենտներ կբերեն՝ հաշվի առնելով նրանց կողմից Լուգանսկի ու Դոնեցկի անկախության ճանաչումը։
Բայց անհնար է դա իրականացնի մի ռեժիմ, որը Շուշին է վախենում օկուպացված համարել,որպեսզի «կառուցողական» պարոնը չզայրանա ։
 
Իսկ Թուրքիան արդեն անթույլատրելի է համարել Ռուսաստանի կողմից Լուգանսկի ու Դոնբասի անկախության ճանաչումը։
Սա մեծ ու բարդ աշխարհաքաղաքական պայքարի նոր փուլ է։
Հայաստանի համար այս ճակատագրական փուլում վտանգավոր է ունենալ հակազգային ու պանթուրքիզմի օրակարգ սպասարկող իշխանություն։
 
Հ.Գ. Քանի որ պետությունների պատմությունից շատ է խոսվում, նշեմ. Ադրբեջան անունով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացել է ընդամենը 1918-ի մայիսին»։
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին