Լուրեր
Դահիճները կամաց-կամաց ներմուծվում են զոհի տուն․ Մարգարիտ Եսայան
21.02.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լրագրողական եւ պատգամավորական տարիներին մի երկու առիթ եղել է «շփվել» ադրբեջանցիների հետ։ Կարծեմ 2001-ին էր, Բրյուսելում լրագրողական մի սեմինարի էի մասնակցում, որին մասնակցում էին նաեւ լրագրողներ Վրաստանից եւ Ադրբեջանից։ Վրացիների հետ մեր շփումները նորմալ-աշխատանքային էին, իսկ ադրբեջանցի լրագրողները հայերիցս «փախած»․ էին ման գալիս, մենք նախաճաշի ժամին, սեմինարների ժամանակ իրարից կլիոմետրերով հեռու էինք նստում եւ աշխատում էինք առհասարակ չշփվել․․․․Նրանցից մեկը կարգին լրագրող էր, իրենց ընդդիմություններից , ազգությամբ՝ թալիշ, ինքն էլ լիքը բաներ ուներ ադրբեջանցիներից դժգոհելու․․
Մի անգամ առիթ եղավ «թաքուն» զրուցելու, էս տղան ասաց, որ իրենց ԱԱԾ-ն ամեն մեկին խստորեն հետեւում է անգամ Բրյուսելում եւ եթե նկատեն հայերի հետ որեւէ շփում, վերադառնալուն պես կձերբակալեն, կամ՝ այլ կերպ կպատժեն։
Հետո հենց այդպես էլ եղավ, նրանցից մեկին հետո Բաքվում ձերբակալեցին։ Անունը չեմ գրում։
Իսկ պատգամավորության տարիներից՝ Թբիլիսիում մեկ այլ սեմինարի ժամանակ էլ ադրբեջանցի մի հկ սեկտորի ներկայացուցիչ տիկին խստորեն հրահանգում էր հայերի կողքին չնստել, չբարեւել, եւ դա անում էր անթաքույց․․․
Հիմա, երբ երկու ադրբեջանցի պատգամավոր եւ մեկ ուղեկցող եկել են Երեւան, շատ հետաքրքիր է, ոնց են իրենց պահելու եւ քպիկները ոնց են սրանց սիրաշահելու, վստահ եմ դա լինելու է, դեռ իրար հետ բրուդերշաֆտ էլ կխմեն, վերջում՝ պարտադիր համբուրվելով։ Ադրբեջանական ԱԱԾ-ն սրանց ի՞նչ վերաբերմունք է ցուցանելու․․․Վստահ եմ՝ դեռ ճակատներն էլ կպաչի․․․․
Բա ոնց, դահիճները կամաց-կամաց ներմուծվում են զոհի տուն․․․Կամաց-կամաց գալիս են․․․․Ներսից են վերցնում այն, ինչ դեռ չեն վերցրել․․․»։