Լուրեր

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ. Շարմազանով

21.02.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հայաստանի 2-րդ եւ 3-րդ նախագահների նկատմամբ քրեական գործեր են հարուցել եւ Հայաստանում եւ Ադրբեջանում։
Հասանք տեղ…
 
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ։
Հայաստանի իշխանությունները դեռ լուռ են։
 
Ադրբեջանի կողմից Քոչարյանի ու Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը նույնն է,թե ժամանակին հիտլերը հետախուզում հայտարարեր ԽՍՀՄ կամ դաշնակից պետությունների ղեկավարների նկատմամբ։
Այս օպերայում ամենամտահոգիչը ՀՀ իշխանությունների լռությունն է»։

← Վերադառնալ ցուցակին