Լուրեր
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք․ Արտակ Զաքարյան
21.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ԹԱՂՈՏ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գտնվում է Հադրութից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Ստեփանակերտից 62 կմ հեռավորության վրա։ Գյուղի դիրքը գեղատեսիլ է, շրջապատված է այգիներով, բարձրությունը ծովի մակերևույթից 800 մետր է, կլիման, օդը և ջուրը շատ բարենպաստ է։
Համայնքի սահամանային գոտով հոսում է Իշխանագետի վտակը։
Գյուղի շրջակայքը հարուստ է թեղու ծառատեսակով։ Անվանումն առաջացել է «թեղուտ» բառից, որը ձևափոխվել և կոչվել Թաղոտ։
Գյուղի պատմությունն սկսվում է 12-րդ դարի սկզբներից, Հադրութի շրջանի պատմական գյուղերից է, ըստ գյուղի բնակիչների` այստեղ բնակավայր է եղել դեռ 9-րդ դարից։ Նախկինում անվանվել է Թաղուտ, իսկ հետո՝ Թաղոտ։ Գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի Իշխանասարի արեւելյան Տումի լեռնաճյուղերի արեւելահայաց լանջերի հարթավայրային մասում, Տումի գետակի աջ գետահովտի բարձրության վրա, Տող գյուղից հարավ, Մոխրենիսի ձորից հոսող առվի աջ կողմի բարձրության վրա:
Երեք կողմից շրջապատված է անտառապատ լեռներով, «Ճռանա խութ» լեռան հյուսիսարեւմտյան մասում: Թաղոտ գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են գյուղի մեջ 1896 թվականին կառուցված «Սբ Հովհաննես» եկեղեցին, 17-րդ դարի խաչքարը, 1705 եւ 1731 թվականների տապանաքարերը, 1738 թվականին կառուցված աղբյուրը, 19-րդ դարի արձանագիր քարը, գյուղի սահմանաեզրին՝ 12-18-րդ դարերի գերեզմանոցը, 12-րդ դարի «Յոթ Խաչ» կիսավեր եկեղեցին, 12-18-րդ դարերի գյուղատեղի մնացորդները, 12-րդ դարի խաչքարերը։
Գյուղի նախկին խորհտնտեսությունը, իսկ 1995 թվականին դրա լուծարումից հետո բնակիչները զբաղվել են հացահատիկային, կերային, բանջարանոցային բույսերի մշակմամբ, անասնապահությամբ» ։




