Լուրեր
2021 թվականի ընթացքում գրանցվել է 15․100-ից ավել սեփականության դեմ ուղղված հանցագործություն․ ՀՀԿ Հանրային ընդունարան
18.02.2022
Հայաստանի Հանրապետությունում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվն աճել է ավելի քան 2 անգամ, որը պայմանավորված է գողությունների և խարդախությունների թվի կտրուկ աճով։ Այդ մասին փաստում են ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից պետական իրավասու մարմիններին իրականացված հարցումները։
Մասնավորապես, 2021 թվականի ընթացքում գրանցվել է 15․100-ից ավել սեփականության դեմ ուղղված հանցագործություն:
ՀՀԿ Հանրային ընդունարանից նաև հայտնում են, որ Հայաստանում ոստիկանների քանակը, ըստ բնակչության թվի, բավականին մեծ է։ Այս ցուցանիշի համաձայն, Հայաստանը զբաղեցնում է աշխարհում 15–րդ հորիզոնականը։
«Հետևաբար՝ հարց է առաջանում, թե ինչու արդյունավետ չեն իրականացվում այս հանցագործությունների կանխարգելմանը նպաստող միջոցառումները:
Այս իրավիճակի համար պատճառներ կարող են հանդիսանալ ինչպես ոստիկանության առջև դրված այլ խնդիրներն առաջնահերթ դիտելը, այնպես էլ այլ տեսակի հանցագործությունների համար առավել շատ ռեսուրսի ներդրումը»,– ասված է ՀՀԿ Հանրային ընդունարանի հաղորդագրության մեջ: