Լուրեր

Հանձնաժողով ստեղծում եք, որ ի՞նչ անեք․ Էդուարդ Շարմազանով

17.02.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Պատերազմներում հաղթում ու պարտվում են իշխանությունները։

44-օրյա պատերազմի սկսման ու կապիտուլյացիայի պատճառը նախ քաղաքական է։

Այդ «քաղաքական» պատճառն անուն ունի։

Նա 2018-ի մայիսի 9-ին Ստեփանակերտում ուլտիմատում ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Նա մեծ հարված հասցրեց ՀԱՊԿ-ի և դաշնակից ՌԴ-ի հեղինակությանը՝ քրեական հետապնդում նախաձեռնելով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի նկատմամբ։

Նա փաստացի հրաժարվեց 2016-ին ընդունված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարություններից։

Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տիկունքում Դուշանբեում սեպարատ քննարկումներ ունեցավ իր «կառուցողական» գործընկերոջ հետ։

Նա մերժեց նախորդ բանակցային հայանպաստ փաթեթն ու ասեց՝ բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից։

Նա չդիմավորեց ՀՀ դաշնակից ՌԴ նախագահին, որը պարտավոր էր անել օրենքով ՝ զրոյացնելով վստահության մակարդակը դաշնակիցների միջև։

Նա պահի ազդեցության տակ միջազգային հանրությանը ներկայացրեց իր «մյունխենյան սկզբունքները», որոնք նույնիսկ օգտագործված անձեռոցիկի «արժեք» չունեցան։

Նա հայտարարեց՝ ինչ պետք է, դա էլ կբանակցեմ։

Նա թաքցրեց հայ հասարակությունից, որ 2019-ի ապրիլին ստացել է բանակցային փաթեթ, որը մեկ տարի անց ստիպված գաղտնազերծեց ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը։

Նա արհամարհեց պատերազմից մեկ ամիս առաջ ՀԱՊԿ կողմից առաջարկված զորավարժությունների ծրագիրը։

Պատերազմի սկզբում նա ԱԺ-ում հայտարարեց՝ ի՞նչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։

Աղետի առաջին օրերին արհամարհեց պատերազմը դիվանագիտական խողովակներով կանգնեցնելու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հաղորդումը։

Նա մերժեց հոկտեմբերի սկզբին քննարկել միջազգային, մասնավորապես,ռուս խաղապահների Արցախում տեղակայելու առաջարկը։

Նա հոկտեմբերի 12-ին անտեսեց իմ առաջարկը՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով դիմելու ՌԴ նախագահ Վ. Պուտինին։

Նա հոկտեմբերի 19-20-ին մերժեց Վ.Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Նրա համաձայնության դեպքում հազարավոր նոր նահատակներից կխուսափեինք, իսկ Շուշին էլ կմնար հայկական վերահսկողության տակ։

Նա և իր թիմը 44 օր շարունակ խաբեցին ազգին, թե հաղթելու ենք ու հաղթում ենք։

Նա անգործություն ցուցաբերեց,որի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ. կմ թշնամու վերահսկողության տակ է այսօր։

Շարքը կարելի է շարունակել։

Նրա անունը բոլորիդ հայտնի է։

Նա է կապիտուլյացիայի սիմվոլը և վերջ։

Սրանք փաստեր են, որ 100 հանձնաժողով էլ ստեղծեք՝ անհնար է ջնջել։

Հ.Գ. Факты — вещь упрямая»: 

← Վերադառնալ ցուցակին