Լուրեր
Լավ լուրեր Եվրոպական խորհրդարանից. Արմեն Աշոտյան
17.02.2022
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լավ լուրեր Եվրոպական խորհրդարանից։
Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցը, որում կան Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթներ:
Հոդված 42-ում մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը ճանաչում է Արցախյան խնդրի կարգավորման միայն մեկ ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և շեշտում է կարգավորման 3 հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Նման կարեւոր ձևակերպում միջազգային լուրջ ատյաններում գրեթե մեկ տարի չէր եղել:
Ընդգծվել է նաեւ պատերազմից հետո մնացած ռազմագերիների վերադարձի համար ճնշումներ գործադրելու հարցը։
Իշխանությունը որևէ կապ չունի այս դիվանագիտական հաջողության հետ, դա բացառապես անհատների և քաղաքական թիմերի շնորհիվ է, նախեւառաջ՝ Դավիթ Շահնազարյանի եւ Հանրապետականի, ինչպես նաեւ «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի եւ Նաիրա Զոհրաբյանի գործունեության շնորհիվ:
Չնայած ադրբեջանական հսկայական ջանքերին (դեսպանի համապատասխան նամակները մեր ձեռքի տակ են), մեզ հաջողվեց կատարել այս աշխատանքը:
Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերներին իրենց ազնիվ ու արդար կեցվածքի համար:
Հ.Գ. Անհատները, անխոս, կարող են մեծ գործեր անել, սակայն, ավաղ, նրանց մեջքին չկա պետություն, որովհետև մեր պետությունը դեռևս ներկայացնում են անհայրենիք եւ անբարո իշխանությունները» :