Լուրեր

Երկու տարի առաջ այս օրը նա արդեն «տվեց» Շուշին. Մարգարիտ Եսայան

16.02.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Երկու տարի առաջ այս օրը նա արդեն «տվեց» Շուշին
 
Մի՞թե նրան չէին զգուշացրել, որ ինքը, թեպետ բանակում չի ծառայել, Շուշիի եւ մեր պատմական տարածքների ազատագրումից խելքը չի հասնում, բայց եւ այնպես հաղթած կողմն է ներկայացնում եւ պիտի ըստ այդմ լիներ պահվածքը՝ համարժեք հաղթած կողմին։ Այ, էս պահերի համար եմ ասում, քանի դեռ Արցախի հարցը էս վիճակում է, մեր երկիրը եւ Արցախը նույնպես պիտի ղեկավարի մարդ, ով անմիջական մասնակիցն է եղել հաղթանակի։
Ի՞նչու էր Ալիեւին սիլիբիլի-ռեւերանսներ անում, անում էր, որ ի՞նչ անի։
 
Նա խաղաղություն մուրացողի տեսք ուներ, առհասարակ՝ մուրացողի տեսք ուներ, թե՞ ուրացողի։
ՀՀ-ում եւ Արցախում պատերազմ հաղթած հերոսներին, հրամանատարներին, գեներալներին ամեն գնով փորձում է վարկաբեկել, ազատազրկել, իսկ Ալիեւին՝ սիրահաշո՞ւմ է, է՞ս չեք։
 
Իսկ Ալիեւն անթաքույց ծաղրում էր, քմծիծաղով, իր հանդարտությամբ։
Ալիեւը չթաքցրեց՝ փուլայինը իր սրտովն է եւ դա է դեպի Շուշի հասնելու ճանապարհային քարտեզը, իսկ Ադրբեջանը հենց դրան է ձգտում՝ հասնել Շուշի, ադրբեջանցիներով լցնել Արցախը, կամաց, կամաց։
Ալիեւը շատ հստակ շեշտեց՝ Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ նա «մոռացավ» ասել, որ «Արցախը Հայաստան է»։ Դուխդ ո՞ւր էր․․․
 
Ալիեւը դիվանագիտական պահվածքով էր նստած, իսկ իրենը միտինգն է, դատարկախոսությունը»։

← Վերադառնալ ցուցակին