Լուրեր
Պարտավոր եք պատասխանել ցանկացած հարցի, իրավունք չունեք մեկնաբանել լրագրողի հարցը. Մարգարիտ Եսայան
15.02.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարտավոր եք պատասխանել ցանկացած հարցի, իրավունք չունեք մեկնաբանել լրագրողի հարցը
«Ժողովրդավարությունը» «բրենդ» հայտարարած վարչախմբի մի անդամ կրկին թիրախավորեց լրագրողներին։ Էս «բրենդամոլներին» թվում է իրենք էնքան կան , որ կարող են լրագրողներին դիտողություն անել «խրատ» տալ, հոխորտալ։ Ոմն քպական պատգամավորի, վիդիտե լի, էսօր դուր չի եկել լրագրողի շատ նորմալ հարցը։ Լրագրողը փորձել է իշխանությունը ներկայացնող այդ պերսոնայից ճշտել՝ որպես իշխանությունը իրենք երաշխիք տալի՞ս են, որ նոր տարածքներ Ադրբեջանին չեն տրվի, երաշխավորո՞ւմ են, որ նոր զոհեր սահմանին չեն լինի։Ու էս անձը ափերից դուրս է եկել․ «Գիտե՞ք ինչ, գնացեք եւ այդ հարցը տվեք ձեր տերերին։ Դուք եկել եք այստեղ որպես լրագրո՞ղ, թե՞ որպես ակտիվիստ։ Ի՞նչ է նշանակում «երաշխավորո՞ւմ եք, թե՞ ոչ»: Երաշխավորու՞մ ենք, որ սահմանին զոհեր չեն լինի։ Ձեր կարծիքով ո՞վ եմ ես, Աստվա՞ծ: Ինչպե՞ս կարող եմ որեւէ բան երաշխավորել»։
Դե, եկ, ու էս կարգի վախեցածին բան բացատրի։ Տո այ քպական անձ, բա որ էդ կարեւոր, անվտանգային հարցերին չեք կարողանում պատասխանել, չեք կարողանում հոդաբաշխ բացատրել՝ երկրի սահմանները անվտա՞նգ են, թե՝ ոչ, էլ ո՞վ եք դուք․․․Թե՞ միայն նստեք , թիթեռնիկ նկարեք նիստերի դահլիճում, ոհմակով հարձակվեք ընդդիմադիրների եւ լրագրողների վրա ու ձեզ մեծ բանի տեղ դրած ֆռֆռա՞ք քաղաքում․․․։
Հա, մի բան էլ լրագրողների «տերերի» մասին ակնարկին։ Ձեր էդ պահվածքը հոգեբանության մեջ անուն ունի, ինքներդ առանց ձեր «տերերի» վախենում եք անգամ մեկ բառ արտաբերել, մի «նախկին» խմբագիր-ակտիվիստ, ձեր հիմիկվա <տերը», հավանաբար ներշնչել է ձեզ, թե չորրորդ իշխանությունը եւս տերեր ունի եւ առանց «տերերի» քայլ չի անում։ Չարաչար եք սխալվում, պրոֆեսիոնալ լրագրողը, ցանկացած ԶԼՄ-ում աշխատող, ինքն է իր գլխի տերը, իսկ ով գլուխ չունի, նա աշխատում է ձեր իսկ պերֆեկտթիվիներում ․․․ֆեյքի գլխարկով ծածկված, թեեւ ձեր «տիրոջ» ականջները երեւում են․․․Այնպես որ, լրագրողներին չթիրախավորեք, իրենց գործը հարց տալն է , եւ դուք պարտավոր եք պատասխանել ցանկացած հարցի եւ իրավունք չունեք մեկնաբանել ոչ մի հարց․․․Այնպես որ գլուխներդ կախ եւ հնազանդ նստեք, երբ լրագրողը ձեզ բանի տեղ է դնում ու հարց է տալիս․․․։
Խելքներդ հասնում է՝ պատասխանեք․․․եթե պատասխանելու «դաբրո» չունեք՝ վախվորած սսկվեք, դա եւս պատասխան կդիտվի»։