Լուրեր

«Բիզիմդիրներ» ու «նոլդուներ»՝ սա է ձեր բերած ժառանգությունը. Շարմազանով

15.02.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Բիզիմդիրներ» ու «նոլդուներ»՝ սա է ձեր բերած ժառանգությունը, կապիտուլյանտներ։

Բանակցային ժառանգություն…
Այս հարցին ուղիղ անդրադարձել եմ Փաշինյանի հետ հանդիպմանը 2020-ի հոկտեմբերի 12-ին ու նշել՝ մեր իշխանությունը քեզ ժառանգել է 12 հազար քառակուսի կմ Հայկական Արցախ,տեսնենք դուք ի՞նչ եք ժառանգելու ձեր հաջորդներին։
Քանի որ կապիտուլյանտները դեռ հանդգնում են խոսել «վատ» բանակցային ժառանգությունից ,հիշեցնեմ ընդամենը երկու փաստ։

Ա/ Սերժ Սարգսյանի ժամանակ ,2016 -ի հոկտեմբերի 7-ին Ալիեւը ասում էր՝ Ադրբեջանին ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։
Բ/ Իսկ Փաշինյանի ժամանակ Ալիեւը սկսեց հրապարակային վիրավորել ու նսեմացնող հայտարարություններ անել,որին այս իշխանությունը չի համարձակվում պատասխանել։

Ալիեւի կողմից «բիզիմդիրների» ու «նոլդուների» արժանացած ռեժիմը դեռ խոսում է …»:

← Վերադառնալ ցուցակին