Լուրեր
Պատասխանատու գործիչներն ընդունում են սեփական ձախողումներն ու պարտությունները, իսկ անպատասխանատուները՝ վարվում են կապիտուլյանտների նման. Շարմազանով
15.02.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարո՞ղ է ես եմ այս մեծամիտ ու անհեթեթ «գոհարների» հեղինակը։
«Ես բանակցությունը սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի ,այլ իմ սեփական կետից»։
«Ի՞նչ պետք է,դա էլ կբանակցեմ»։
Այս խոսքերի հեղինակը ժամանակին «հպարտ», իսկ այսօր արդեն «կապիտուլացված» վարչապետ Փաշինյանն է։
Հիմա ի՞նչ եք փորձում ձեր վրայից սլաքները շեղել։
Պատասխանատու գործիչներն ընդունում են սեփական ձախողումներն ու պարտությունները, իսկ անպատասխանատուները՝ վարվում են կապիտուլյանտների նման»։