Լուրեր

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

15.02.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ԱՌԱՔԵԼ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Շրջկենտրոնից գտնվում է 33 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաքից՝ 125 կմ հեռավորության վրա։ Հին Առաքյալ գյուղը գտնվում էր նոր բնակավայրից մի փոքր արևմուտք, որտեղ պահպանվում են հին բնակատեղիի մնացորդները` գերեցմանոցը, Անապատ կոչվող եկեղեցավայրը։
Համայնքը զուրկ է անտառներից, կլիման շոգ է։ Համայնքի կազմի մեջ ընդգրկված են նաև Ձորագյուղ, Ջրաբերդ և Սարալանջ գյուղերը։ Ձորագյուղում բնակվում էր 39 մարդ, այն ուներ 11 տնտեսություն, Ջրաբերդում՝ բնակվում 1 մարդ, 1 տնտեսություն, իսկ Սարալանջ գյուղում՝ 27 մարդ, կար 7 տնտեսություն։
 
Համայնքը լեռնային է, ունի 4792,41 հա տարածք, որից 1195,41 հա գյուղատնտեսական նշանակության, 3462,53 հա անտառային հողեր։ Առաքել գյուղի տարածքում «Կուճի ջուր», «Մեծ ջուր», «Գյուղեն ջուր», «Գյոլեն արտեն», «Կթնաճուր», «Արխեն բաղեն ջուր» և «Երե ջուր» աղբյուրները, իսկ Ջրաբերդ գյուղում՝ «Շենին» աղբյուրը։
Գյուղն ունի պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1902-1907 թթ.), գերեզմանոց (17-19 դդ.), գյուղատեղի Հին Առաքել (16-19 դդ.), հաշվառված է 6 հուշարձան։
Հանձնվելուց առաջ համայնքում ապրում էր 220 մարդ, կար 55 տնտեսություն, բնակիչները հիմնականում զբաղվում են դաշտավարությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ։ Համայնքում գործում էին գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 33 աշակերտներ, գյուղն ուներ 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 37 երեխա»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին