Լուրեր
Այս անգամ գլոբալիստների ձեռքում «խոշոր քաշվողների» դերում հայտվել են ուկրաինացիները․ Շարմազանով
14.02.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2008-ի Պեկինի Ամառային Օլիմպիադայի ժամանակ բռնկվեց վրաց-օսական ճգնաժամը, իսկ հիմա՝ 2022-ի Պեկինի Ձմեռային Օլիմպիադայի օրերին եփվում է ուկրաինական ճգնաժամը։
Երկու դեփքում էլ բորշ եփողները գլոբալիստներն էին։
Գլոբալացված աշխարհի տերերին հանգիստ չի տալիս իրենց իշխանությունից անդին տերությունների գոյությունը։
Այս անգամ գլոբալիստների ձեռքում «խոշոր քաշվողների» դերում հայտվել են ուկրաինացիները։
Ո՞վ կպատկերացներ, որ Վլադիմիր Մեծ իշխանի հետնորդները հազար տարի անց գլոբալիստների թեթեւ ձեռքով կդառնան ոխերիմ հակառակորդներ։
Գլոբալիստներն աղմուկն արեցին, վախի մթնոլորտ ու քաոս սերմանեցին,Կիեւից արդեն փախել են, իսկ ուկրաինացիներին ու ռուսներին, որ եղբայրական ժողովուրդներ են ՝ դրդում են ռազմական բախման։
Հուսանք գլոբալիստների դաժան «մուտիտը» չի աշխատի ու պատմական միասնական անցյալը կհաղթի։
Խաղաղություն բոլորին…»։