Լուրեր
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան
11.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ՏՅԱՔ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Խորհրդային ժամանակահատվածում համայնքը միավորված էր Հադրութի խաղողագործական սովետական տնտեսության հետ։ Տյաքում է գտնվում Մ․ Մեսրոպ եկեղեցին։ Գյուղից հարավ՝ Վնեսասարի լանջին կան խաչքարեր (XI – XIII դդ․)։
Գյուղն Արցախում միակն է, որտեղ անխաթար պահպանել է 18-19-րդ դդ. ժողովրդական ճարտարապետությունը:
Գյուղը, եզակի օրինակն է, որտեղ կարող էինք տեսնել ոչ միայն ուշ միջնադարյան առանձին շինություններ, այլև հենց գյուղի ամբողջ կառուցապատումն իր ժամանակի քաղաքաշինության եզակի հուշարձան է ներկայացնում:
Վերջին տվյալներով, մինչև օկուպացիան՝ Տյաքում ապրում էր 70 մարդ, կար 32 տնտեսություն»։




