Լուրեր
Հայաստանի վարչապետի աթոռին բազմածը վախենում է Արցախ այցելել ու Ալիեւի վիրավորանքներին պատասխանել. Շարմազանով
10.02.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի իրական պատմություն արժանապատիվ «նախկինների» ու խայտառակված «ներկաների» մասին։
1993-ի ամռանը հայկական ուժերը մտնում են Աղդամ։
Թուրքիայի նախագահ Դեմիրելը հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ։
Շատերը պահանջում են նրանից ,որ ռազմական օգնություն ցուցաբերեն Ադրբեջանին ու միջամտեն Արցախյան պատերազմին։
Նախկին վարչապետ Էջևիթը պահանջում է,որ թուրքական կազմավորումները օդային գործողություններ ձեռնարկեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցք բացելու նպատակով։
Էջևիթը ասում է. «Թուրքիան ի վիճակի է նման միջանցք բացել օդային գործողությունների միջոցով»։
Բայց Թուրքիայի նախագահ Դեմիրելը նշում է.«Թուրքիան չի խրվի պատերազմի մեջ, որ փրկի Ադրբեջանին։ Հայաստանին Ադրբեջանի ժողովուրդն ինքը պետք է հակահարված տա։
Եթե Թուրքիան դիմի դրան, ապա Հայաստանի կողմում հանդես կգա Ռուսաստանը, իսկ դա բնավ չի համապատասխանում Թուրքիայի շահերին»։
Ինչու՞ այս պատմությունը հիշեցի։
Ասեմ. նույնիսկ Արցախյան 1-ին պատերազմի ամենաթեժ պահին Հայաստանին օժանդակում էր ոչ միայն դաշնակից Ռուսաստանը,այլ նաեւ Հայաստանի հետ հաշվի էր նստում Թուրքիան ու չէր համարձակվում ուղիղ միջամտել պատերազմին։
Այդպես էր նաեւ Ապրիլյան պատերազմի ժամանակ։
Թուրքիան ստիպված միացավ Մինսկի խմբի պետությունների կառուցողական ու ռազմական լուծումը բացառող հայտարարությանը։
Թուրքերը չէին կարող «քիթները խոթել» Արցախյան հարցի մեջ,քանի որ Հայաստանը 1991-2018թթ. ուներ լուրջ կշիռ,դաշնակիցներ ու գործընկերներ։
Նախկինում Հայաստանի «բրենդը» պոպուլիստների «հպարտ» ու կապիտուլյացիա բերած «ժողովրդավարությունը» չէր։
Հայաստանի իշխանությունները պետություն էին կառուցում,քարը քարի վրա էին դնում,Ազգին առաջնորդում էին դեպի մեծ ու փոքր հաղթանակներ,որն այս կապիտուլյանտն իր «կախարդական փայտիկով» քանդեց։
Իսկ այսօր…Հայաստանի վարչապետի աթոռին բազմածը վախենում է Արցախ այցելել ու Ալիեւի վիրավորանքներին պատասխանել։
Ու այսքանից հետո դեռ «մուննաթ» է գալիս ԱԺ-ում։
Հ.Գ.Հարգելի ընդդիմադիր պատգամավոր հարազատներ ջան,ե՞րբ եք դրա դեմքին ասելու,որ եթե «մուննաթ» եկող ես՝ «կառուցողական» գործընկերոջդ վրա «մուննաթ» արի,ով ամբողջ աշխարհի առաջ խայտառակ որակումներ տվեց քեզ,եթե իհարկե «դուխդ» կների»։