Լուրեր

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

10.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՆՈՐ ՀԱՅԿԱՋՈՒՐ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը գտնվում է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 41 կմ հեռավորության վրա։ Հարթավայրային համայնք է, ունի 1378.03 հա տարածք, որից 1218.20 հա գյուղատնտեսական նշանակության։ Գյուղի տարածքում առկա են «Երե», «Հոռին» և «Տնջրե» աղբյուրները։ Նշենք նաև, որ գյուղում կան պատմամշակույթային հուշարձաններ՝ դամբարաններ (մ.թ.ա. 2-1 հազ.)։
 
Մինչ օկուպացիան Նոր Հայկաջրի բնակչության թվաքանակը կազմում է 194 մարդ, գյուղում կար 57 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 21 աշակերտներ»:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին