Լուրեր
Սրանք ծխելը թարգելու էժան քարոզներով են զբաղված. Արտակ Զաքարյան
10.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի ողջ ժողովուրդ դարդից ծխում է ու չգիտի թե կորուստն ինչպե՞ս սգա, վերքերն ինչպե՞ս փարատի, ընտանիքն ինչպե՞ս պահի, կամ վաղն է՞լ ինչ նոր փորձանքի մեջ է հայտնվելու, սրանք ծխելը թարգելու էժան քարոզներով են զբաղված:
Պատրաստվում են ծխելը թարգել, աչքներս լույս:
Իսկ պատահաբար չե՞ն պատրաստվում արդյոք, զբաղվել Հայաստանի օկուպացված տարածքներից հակառակորդին դուրս բերելու հարցերով»:
