Լուրեր
Ինչու՞ մինչ օրս նահատակների ու անհետ կորածների անվանական ցանկը չես հրապարակում. Շարմազանով
09.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կապիտուլյանտ, էդ որ ԱԺ-ում մեր նահատակների ու անհետ կորածների թիվ ես հրապարակում ու մեղադրում ընդդիմությանը, թե չշտված թիվ են հրապարակում , ինչու՞ մինչ օրս նահատակների ու անհետ կորածների անվանական ցանկը չես հրապարակում։
Ինչու՞։
Երբ անվանական ցանկը կհրապարակես, այն ժամանակ էլ «մուննաթ» կգաս»։