Լուրեր
Ո՞վ կպատկերացներ,որ կգա մի օր ու Հայաստանի վարչապետի աթոռին բազմած անձը ԱԺ-ում կգովաբանի պանթուրքիստական նախագիծ. Շարմազանով
09.02.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երասխ- Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի -Հորադիզ երկաթուղու կառուցումը տասնամյակներ շարունակ եղել է թուրքերի երազանքը։
Դրա մասին են երազել Վեհիբ փաշան,Կարաբեքիրը,Դեմիրելը….
Ո՞վ կպատկերացներ,որ կգա մի օր ու Հայաստանի վարչապետի աթոռին բազմած անձը ԱԺ-ուն կգովաբանի այդ պանթուրքիստական նախագիծը։
Ու դա ամբողջը չէ. նա հանձնարարական է տվել աշխատանքային խումբ ձեւավորել ,որը կզբաղվի այդ թուրքական երկաթուղու կառուցմամբ։
Բարի գալուստ էրմենիստա՞ն…
Հ.Գ.Ի՞նչ «հայկական խաչմերուկ»։ Դա ոտքից գլուխ «թուրքական խաչմերուկ» է»։