Լուրեր
«Ոչինչ, հեչ որ չէ՝ ինձ վրա ֆեյքային գրոհ կարող եք կազմակերպել». Հայկ Մամիջանյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
08.02.2022
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում դիմելով ընդդիմությանը՝ ասաց, թե երբ ասում են՝ 2018 թվականին իշխանությունը զավթել են, ո՞ւմ նկատի ունեն։
Այնուհետև դիմելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանին՝ նա ասաց, որ ամբիոնից նրա ունեցած ելույթի որոշ մասի հետ համաձայն է, սակայն մյուս կեսի հետ խնդիր ունի։
Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ Հայկ Մամիջանյանն արտերկրից հնչած մտքերն օգտագործեց ներքաղաքական դաշտում հակառակորդների, տվյալ դեպքում՝ իշխանության դեմ։
Ռուբինյանի ելույթից հետո Հայկ Մամիջանյանը տեղից արձագանքեց՝ ասելով. «Ոչինչ, հեչ որ չէ՝ ինձ վրա ֆեյքային գրոհ կարող եք կազմակերպել»։
Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահությունից ասաց.
«Պարոն Մամիջանյան, ֆեյքային գրոհները վատ բան են»։
Այսպիսով՝ Ռուբեն Ռուբինյանը չհերքեց, որ ֆեյքային գրոհներն իրենք են կազմակերպում։
Զվարթ Խաչատրյան
168.am