Լուրեր
Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից. Շարմազանով
06.02.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիայից «դրական ազդակներ» արձանագրող ռեժիմի ջատագովներին հիշեցնեմ դեռեւս 1993-ի ամռանը հնչեցված թուրքերի նախկին վարչապետ Էջեւիթի խոսքերը.
«Թուրքիան ի վիճակի է Նախիջեւանի ու Ադրբեջանը միացնող միջանցք բացել ` օդային գործողությունների միջոցով։ Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում։ Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։
Հիմա անատոլիական ու կովկասյան թուրքերը «ճանապարհների ապաշրջափակման» անվան տակ պատրաստ են գործարկել «պանթուրքիզմի» ճանապարհը,իսկ կապիտուլյանտ ռեժիմը դա ներկայացնում է «խաղաղասիրություն»։
Հ.Գ. Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից,իսկ այօր կապիտուլյանտ ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում ,այն էլ ՝ Շուշիի հակահայկական ու պանթուրքիստական հռչակագրի վավերացումից հետո»։