Լուրեր

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

06.02.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՍԵՅՍՈՒԼԱՆ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը գտնվում է Մարտակերտից 18 կմ հյուսիս-արևելք, շրջանի արևելյան սահմանի մոտ, բարեբեր ու ջրառատ վայրում։ Ըստ օտարների՝ Սեյսուլան նշանակում է «ջրհեղեղ» կամ «հեղեղի տարափ», որը գյուղի անվանն է տրվել այստեղ տեղացող հորդ անձրևների պատճառով։ Գյուղն անվանվել է նաև Սեյլուսան, Սեյսուրլան։ Համյանքը գտնվում է Թարթառ գետի ձախ ափին՝ 170 մ բարձության վրա։
Գյուղի պատմությունը սկսվում է 19-րդ դարի սկզբներին։ Բնակիչների նախնիները եկել են Խնձորեսկ գյուղից 19-րդ դարի վերջերին։ 1988-1994 թվականների հայ-ադրբեջանական կռիվների ժամանակ գյուղն ենթարկվել է ավերածությունների և ամայացել է։
1995 թվականին կառուցվել է Նոր Սուլեյման գյուղը։ Նշենք, որ 1920 թվականին ուներ 89 տուն՝ 489, 1970-ական թվականներին՝ 200 տուն, 1987 թվականին՝ 178 տուն՝ 650 հայ բանկչով։ Սուլեյմանն ուներ 1811 թվականին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցի։
Մինչև գյուղի օկուպացիան գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն էր, խաղողագործությունը, հացահատիկի մշակությունը, անսնապահությունն ու շերամապահությունը։ Դեռևս 1911 թվականին գյուղում բացվել էր միջնակարգ դպրոց։ Ի դեպ՝ համայնքում գործում էր նաև մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան, հիվանդանոց, բուժկայան։
 
ՆՈՐ ՍԵՅՍՈՒԼԱՆ
Համայնքը տեղակայված է Արցախի հյուսիս-արևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 31 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 53 կմ հեռավորության վրա։ Երբ 1988-1994 թվականների հայ-ադրբեջանական կռիվների ժամանակ Սեյսուլան գյուղն ենթարկվում է ավերածությունների և ամայանում, դրա փոխարեն 1995 թվականին կառուցվել է Նոր Սուլեյմանը։ Համայնքի տարածքում կան պատմամշակութային հուշարձաններ՝ դամբարաններ (մ.թ.ա. 2-1 հազ.)։
Լեռնային գյուղ է, ունի 1293.40 հա տարածք, որից 797.32 հա գյուղատնտեսական նշանակություն, 345.52 հա անտառային հողեր։ Նոր Սեյսուլանի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։ Համայնքի տարածքում է գտնվում «Մհերի» աղբյուրը։ Գյուղում առկա էր գաջի հանքային պաշարներ։
Վերջին շրջանում համայնքի բնակչության քանակը կազմում էր 179 մարդ, 42 տնտեսություն։
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, գյուղն ուներ նաև մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 87 աշակերտներ»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին